Logo

«Լիվերպուլի» երկրպագուները «Էնֆիլդի» մոտ հարգանքի տուրք են մատուցել Ժոտայի հիշատակին

17:32 / 03.07.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» երկրպագուները թիմի տնային «Էնֆիլդ» ստադիոնի մոտ հարգանքի տուրք են մատուցել ավտովթարի զոհ դարձած Դիոգու Ժոտային, հայտնում է Daily Mail-ը:

Որպես հարգանքի տուրք Ժոտային՝ «Էնֆիլդում» կիսով չափ բարձրացվել է «Լիվերպուլի» դրոշը:

28-ամյա ֆուտբոլիստը մահացել է հուլիսի 3-ի վաղ առավոտյան իսպանական Սամորա քաղաքում տեղի ունեցած ավտովթարից: Այնտեղ Ժոտան անցկացնում էր իր հանգիստը: Դեպքը տեղի է ունեցել A-52 մայրուղու 65-րդ կիլոմետրում՝ Պալասիոս դե Սանաբրիա համայնքի մոտակայքում:

Պորտուգալացի ֆուտբոլիստի հետ ավտոմեքենայում եղել է նաև նրա 26-ամյա եղբայրը, որը նույնպես մահացել է:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ