Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի խաղից հետո պատմել է, որ մերսիսայդյան ակումբի երկրպագուներն ամբողջ խաղի ընթացքում հայհոյել են իրեն, հայտնում է The Guardian-ը։
«Ամբողջ խաղի ընթացքում նրանք հայհոյում են քեզ, բայց դու ոչինչ չես կարող ասել, քանի որ մարզիչ ես։ Գուցե արձագանքս ճիշտ չէր խաղի վերջում, բայց դուք չգիտեք՝ ինչ է նշանակում լսել վիրավորանքներ ու հայհոյանքներ ամբողջ խաղի ընթացքում»,- ասել է Սիմեոնեն։
Դիեգո Սիմեոնեն բառացի չի ասել, թե ինչ վիրավորանքներ են հնչել․ «Ես չեմ կարող հասարակության խնդիրները լուծել մամուլի ասուլիսի ընթացքում»։


