Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» տանը 2-2 հաշիվը գրանցեց Լոնդոնը ներկայացնող «Ֆուլհեմի» դեմ խաղում:
Հոլանդացի Արնե Սլոթի գլխավորած թիմը 17-րդ րոպեից մնաց 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց շոտլանդացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը: Այս հանգամանքը չխանգարեց «Լիվերպուլին» երկու անգամ հաշիվը հավասարեցնել, գոլի հեղինակ դարձան հարձակվողներ, հոլանդացի Քոդի Գակպոն և պորտուգալացի Դիոգու Ժոտան:
«Արսենալն» էլ Լոնդոնում ընդունեց «Էվերթոնին», այս խաղում գոլեր չգրանցվեցին` 0-0:
«Լիվերպուլը» 15 խաղից հետո 36 միավորով մնաց աառաջին տեղում, 5 միավորով է գերազանցում նույնքան մրցավեճ անցկացրած Լոնդոնի «Չելսիին»: «Արսենալը» 16 հանդիպումից հետո 30 միավորով երրորդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր
«Լիվերպուլ» - «Ֆուլհեմ»` 2-2 (տեսանյութ)
Քոդի Գակպո, 47, Դիոգու Ժոտա, 86 - Անդրեաս Պերեյրա, 11, Ռոդրիգո Մունյիս, 76
Հեռացում` Էնդրյու Ռոբերտսոն, 17 («Լիվերպուլ»)
«Արսենալ» - «Էվերթոն»` 0-0 (տեսանյութ)