
տուր
01 Հունվար 1970 - 13:11
- 
«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Ժոել Մատիպը վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Վեստ Բրոմվիչի» դեմ կայացած խաղում (1-1): 29-ամյա կամերունցին ստիպված է եղել փոխարինվել 60-րդ րոպեին:
«Ժոելն ինձ ասաց, որ մկանային խնդիր ունի, և ակնհայտ է, որ ամեն ինչ այդքան էլ լավ չէ:
Դեռ չգիտեմ՝ ամեն ինչ որքանով է լուրջ, բայց այն փաստը, որ նա հեռացավ խաղադաշտից, արդեն խոսուն է: Վաղը լրացուցիչ տեղեկություններ կլինեն»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Մատիպն ընթացիկ մրցաշրջանում մերսիսայդցիների կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ խփելով 1 գոլ ու կատարելով 2 արդյունավետ փոխանցում:
Նշենք, որ «Վեստ Բրոմվիչի» դեմ մրցավեճին վնասվածքների պատճառով հայտավորված չեն եղել պաշտպաններ Վիրջիլ վան Դեյկը, Ջո Գոմեսը, Կոնստանտինոս Ցիմիկասը, կիսապաշտպան Տիագո Ալկանտարան և հարձակվող Դիոգու Ժոտան:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Լիվերպուլը» կենտրոնական պաշտպանի դիրքում խնդիրներ ունենալու հետևանքով մտադիր է հրավիրել «Շալկեի» ֆուտբոլիստ Օզան Կաբակին՝ փոխարենը գերմանական ակումբին զիջելով հարձակվող Դիվոկ Օրիգիին:
«Լիվերպուլը» հունվարին անսպասելի տրանսֆեր կարող է իրականացնել

