Անգլիական «Լիվերպուլի» պորտուգալացի վինգեր Դիոգու Ժոտան խոստովանել է, որ այլևս չէր ցանկանա եվրագավաթներում հանդիպել Մադրիդի «Ռեալին»:
«Կա տարբերակ, որ «Ռեալը» երրորդ տեղը զբաղեցնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, ու մենք կրկին կհանդիպենք: «Լիվերպուլ» տեղափոխվելուս օրվանից հետո «Ռեալը» մեզ շատ է խանգարել: Հույս ունեմ՝ այս անգամ այդպես չի լինի»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է FourFourTwo-ն:
Հիշեցնենք, որ Անգլիայի ավարտված առաջնությունում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը զբաղեցրել էր 5-րդ տեղն ու գալիք մրցաշրջանում ելույթ կունենա Եվրոպա լիգայում:


