
«Լիվերպուլի» և Գվինեայի հավաքականի կիսապաշտպան Նաբի Կեյտան 13-տեղանոց մասնավոր ինքնաթիռ է վարձել՝ երկրից հեռանալու համար:
Ինչպես հայտնում է լրագրող Տյերնո Ամադու Մակաջին, 26-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում է հեռանալ երկրից ազգային հավաքականի մի քանի խաղընկերոջ հետ: Ինքնաթիռն այժմ սպասում է Գվինեայի մայրաքաղաքում վայրէջք կատարելու թույլտվությանը:
Ազգային հավաքականի անձնակազմն այս պահին հյուրանոցում է:
Գվինեայում զինված հեղաշրջում է տեղի ունեցել կիրակի: Զինվորականները պատանդ են վերցրել նախագահին, կասեցրել սահմանադրությունն ու մեկ շաբաթով ելքի ու մուտքի արգելք սահմանել:
Գվինեայի հավաքականը պետք է տնային հանդիպում անցկացներ Մարոկկոյի ընտրանու հետ, սակայն խաղն անորոշ ժամանակով հետաձգվել է: