«Լիվերպուլի» ֆուտբոլիստները ցանկանում են, որ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Յուրգեն Կլոպին փոխարինի գերմանացի մասնագետի օգնական Պեպ Լեյնդերսը, հայտնում է Mundo Deportivo-ն
Մերսիսայդան ակումբի ֆուտբոլիստները կարծում են, որ Լեյնդերսը հիանալի է տիրապետում իր աշխատանքին և կրում է Կլոպի գաղափարները։
41-ամյա մասնագետը «Լիվերպուլում» աշխատում է 2014 թվականից։ Նա 2014-15 թթ. եղել է ակումբի երիտասարդական ակադեմիայի մարզիչը, 2015-18 թթ.` Յուրգեն Կլոպի օգնականը։ Լեյնդերսը 2018 թ. կարճ ժամանակ գլխավորել է Նիդերլանդները ներկայացնող «Նեյմիգենը», ինչից հետո վերադարձել է «Լիվերպուլ»։
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլում» մարզչական փոփոխություն է տեղի ունենալու. Յուրգեն Կլոպը լքելու է զբաղեցրած պաշտոնը։ 56-ամյա մասնագետին փոխարինելու ամենահավանական թեկնածուն Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն է։


