«Լիվերպուլը» հայտարարել է դարպասապահ Մարսելո Պիտալուգայի՝ «Ֆլումինենսե» տեղափոխվելու մասին:
Բրազիլացի ֆուտբոլիստը վերադարձել է իր նախկին ակումբ, որտեղից 2020 թվականին տեղափոխվել էր Անգլիա: Այդ ժամանակ տրանսֆերն արժեցել էր 750 000 եվրո:
22-ամյա Պիտալուգան 4,5 տարում ընդամենը 7 անգամ է հայտնվել «Լիվերպուլի» գլխավոր թիմի հայտացուցակում, սակայն խաղաժամանակ չի ստացել:
Դարպասապահն այդ ընթացքում վարձակալությամբ խաղացել է «Մաքսֆիլդ», «Սենթ Պատրիկս» և «Լիվինգսթոն» ակումբներում:


