Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Լիվերպուլը» տնային խաղում 4-1 հաշվով հաղթեց «Լութոն Թաունին»։
Տանտերերն առաջին խաղակեսից հետո պարտվում էին, սակայն հետագայում չորս անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։
Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը վաստակեց 60 միավոր և գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Լիվերպուլը» մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիից» առաջ է 4 միավորով, բայց Անգլիայի գործող չեմպիոնը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Լութոնը» 20 միավորով 18-րդ տեղում է։
Պրեմիեր լիգա, 26-րդ տուր
«Լիվերպուլ» - «Լութոն Թաուն»` 4-1
Վիրջիլ վան Դեյկ, 56, Կոդի Գակպո, 58, Լուիս Դիաս, 71, Հարվի Էլիոթ, 90 - Չիդոզի Օգբենե, 12


