Logo

«Լիվերպուլի» կիսապաշտպանի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

00:02 / 22.02.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Լիվերպուլի» իսպանացի կիսապաշտպան Ստեֆան Բայչետիչը, մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում, դարձավ ռեկորդի հեղինակ:

Opta-ի հաղորդմամբ՝ Բայչետիչը «Լիվերպուլի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայի խաղը սկսում է մեկնարկային կազմում: Նա ռեկորդը սահմանեց 18 տարեկան 122 օրականում։

Ստեֆան Բայչետիչը նախորդ տարվա հուլիսից է խաղում «Լիվերպուլի» գլխավոր թիմում: Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 19 հանդիպման, դարձել մեկ գոլի հեղինակ:

Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում ընթացող խաղում ընթանում է առաջին խաղակեսը, հաշիվը դեռ չի բացվել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ