«Լիվերպուլի»` «Այնտրախտի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրի խաղից առաջ նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել է, հայտնում է անգլիական գրանդի պաշտոնական կայքը։
Մերսիսայդյան ակումբն ինքնաթիռի տեխնիկական խնդրի պատճառով ուշացումով է մեկնել Ֆրանկֆուրտ, ինչի հետևանքով մամուլի ասուլիսը չի կայացել։
«Այնտրախտ» - «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին ու ժամը 22:45-ից կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ 1»-ով։
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


