Ալբերտ Ռիերան կարող է գլխավորել «Ցրվենա Զվեզդան», հայտնում է siol.net-ը:
Սերբական լրատվամիջոցները հայտնում են, որ 43-ամյա իսպանացի մասնագետն արդեն նախնական պայմանավորվածություն ունի Բելգրադը ներկայացնող ակումբի հետ և դեկտեմբերին կկնքի 4 տարվա պայմանագիր:
«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստը 2024 թվականից Սլովենիայի «Ցելյեի» գլխավոր մարզիչն է, թիմի ղեկին 82 խաղում գրանցել է 46 հաղթանակ, 17 ոչ-ոքի և 19 պարտություն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ալբերտ Ռիերայի ծառայություններով հետաքրքրված է նաև Մոսկվայի «Սպարտակը», որի մարզական տնօրենը Ռիերային քաջածանոթ Ֆրանսիս Կախիգաոն է:


