Ֆեդերիկո Կիեզան ճանաչվել է «Լիվերպուլի»՝ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է մերսիսայդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Իտալացին հավաքել է երկրպագուների ձայների 34%-ը՝ առաջ անցնելով Ռայան Գրավենբերխից ու Ալիսոն Բեկերից։
«Հպարտ եմ, որ արժանացել եմ այս մրցանակին։ Շնորհակալ եմ երկրպագուներին նման աջակցության համար»,- ասել է Կիեզան։
27-ամյա ֆուտբոլիստը սեպտեմբերին 3 խաղում խփել է 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ու Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


