Logo

«Լիվերպուլի» վինգերը «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակներից է

00:30 / 15.05.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասի ծառայություններով։

Ըստ Mundo Deportivo-ի` կոլումբացի ֆուտբոլիստը «Բլաուգրանայի» տրանսֆերային նպատակներից է։ Կատալոնական ակումբում նրան դիտարկում են որպես ձախ վինգերի դիրքի ամրապնդման հիմնական թեկնածուի։

27-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ կարիերան «Բարսելոնայում» շարունակելուն։ Դիասի հայրը բազմիցս նշել է, որ որդին երազում է խաղալ «Բարսելոնայի» մարզաշապիկով։

Դիասի տեղափոխությանը կարող է խանգարել միայն նրա բարձր հրաժարագինը։ «Լիվերպուլը» վինգերից պատրաստ է բաժանվել 75 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց։

Դիասը 2023/24 մրցաշրջանում 50 խաղում խփել է 13 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ