Logo

«Լիվերպուլին» 6 նոր ֆուտբոլիստ է պետք. Կարագերի առաջարկները

23:53 / 04.04.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ, ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը կարծում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատարը պետք է մրցաշրջանի ավարտից հետո 6 նոր ֆուտբոլիստ ձեռք բերի, հաղորդում է The Telegraph-ը:

«Անկեղծ ասած՝ նայելով Սլոթի թիմին՝ կարծում եմ, որ ամռանը նա կարող է 6 նոր խաղացողի կարիք ունենալ: 

«Լիվերպուլին» անհրաժեշտ է ձախ պաշտպան, որը կարող է մրցակցել Էնդրյու Ռոբերտսոնի հետ: Նրանց կենտրոնական պաշտպան է պետք՝ ճգնաժամից խուսափելու համար, եթե Վիրջիլ վան Դեյկն ու Իբրահիմա Կոնատեն չլինեն:

Դրանից բացի, հենակետային կիսապաշտպան է անհրաժեշտ, որպեսզի Ռայան Գրավենբերխը և Ալեքսիս Մաքալիսթերը հաջորդ մրցաշրջանում այնքան ծանրաբեռնված չլինեն, որքան այս մրցաշրջանում: Սրան գումարեք հարձակողական ոճի կիսապաշտպանը, որն ավելի շատ գոլ կխփի: Եվ վերջապես՝ եզրային և կենտրոնական հարձակվողներ, որոնք արդյունավետությամբ կփոխարինեն Մոհամեդ Սալահին»,- ասել է անգլիացին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ