«Լիվերպուլը» պայմանագրի երկարաձգման հարցում առաջարկ է արել եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահին, հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի` կողմերը դեռ հեռու են համաձայնության հասնելուն։ Անգլիական գրանդը վստահ չէ, որ 32-ամյա ֆուտբոլիստը մրցելույթները կշարունակի ակումբում։
Այդուհանդերձ, եզրային հարձակվողը հաստատել է, որ ցանկանում է մնալ «Լիվերպուլում»։ Օրեր առաջ նա հայտարարել էր` հիասթափված է, որ մերսիսայդյան ակումբը պայմանագրի երկարաձգման համար մինչև օրս առաջարկ չի արել։
Հիշեցնենք, որ կողմերի համաձայնագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թ. հուլիսից, 370 խաղում խփել 226 գոլ, կատարել 101 ասիստ։