Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» 3-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայի» նկատմամբ:
Հյուրերը 2 գոլ խփեցին առաջին կեսում. գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահն ու հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում տանտերերն անգլիացի հարձակվող Օլի Ուոտկինսի գոլի շնորհիվ կրճատեցին հաշվի տարբերությունը:
Խաղավերջում վերջնական հաշիվը ձևակերպեց «Լիվերպուլի» իսպանացի պաշտպան Ստեֆան Բայչետիչը:
«Լիվերպուլը» 15 խաղում վաստակած 25 միավորով 6-րդ տեղում է, «Ասթոն Վիլան» անցկացրել է 16 հանդիպում և 18 միավորով 12-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր
«Ասթոն Վիլա» - «Լիվերպուլ»՝ 1-3
Օլի Ուոտկինս, 59 - Մոհամեդ Սալահ, 5, Վիրջիլ վան Դեյկ, 37, Ստեֆան Բայչետիչ, 81


