Logo

«Լիվերպուլն» ու Վան Դեյկը նոր պայմանագիր են կնքել

14:31 / 17.04.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Լիվերպուլը» երկարաձգեց պայմանագրի ժամկետը թիմի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերի նոր պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

33-ամյա ֆուտբոլիստը մերսիսայդցիների կազմում է 2018 թվականից: Նա «Լիվերպուլի» հետ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, երկրի բոլոր գավաթները և դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Ընթացիկ մրցաշրջանում Վան Դեյկն անգլիական գրանդի կազմում անցկացրել է 44 հանդիպում, խփել 4 գոլ, կատարել 1 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ