Նիդերլանդների ազգային հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյկն անգլիական «Լիվերպուլի» նոր ավագն է, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Թիմի փոխավագը կլինի անգլիացի լատերալ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը:
Նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլի» ավագի թևկապը կրում էր անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը, որը տեղափոխվեց արաբական «Ալ Իթիֆակ»:
Հիշեցնենք, որ 32-ամյա Վան Դեյկը «Լիվերպուլի» գույները պաշտպանում է 2018 թվականից:


