Անգլիական «Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարեց գերմանական «Լայպցիգի» հարձակողական ոճի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայի հետ պայմանագիր կնքելու մասին:
22-ամյա հունգարացու համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: Գործարքի արժեքը կազմել է 70 միլիոն եվրո:
Հունգարիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նոր ակումբում կխաղա «8» համարի խաղաշապիկով:
Ավարտված մրցաշրջանում Սոբոսլայը «Լայպցիգի» կազմում անցկացրել էր 46 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:


