Եվրոպական առաջատարներ ակումբները հերթական ընկերական հանդիպումներն են անցկացրել ԱՄՆ-ում:
Մադրիդի «Ռեալն» ամերիկյան շրջագայության առաջին խաղում 0-1 հաշվով պարտվել է իտալական «Միլանին», որը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Պաուլո Ֆոնսեկայի գլխավորությամբ: Հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփել է նիգերիացի հարձակվող Սամուել Չուկվեզեն։
«Լիվերպուլն» անգլիական դիմակայությունում 2-1 հաշվով ուժեղ է գտնվել «Արսենալից»։ Հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում։
Օրվա ամենագոլառատ խաղը կայացել է Սան Դիեգոյում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» 3-2 հաշվով պարտության է մատնել իսպանական «Բետիսին»՝ երեք գոլերն էլ խփելով առաջին խաղակեսում։
Լոնդոնի «Չելսին» էլ 3 անպատասխան գնդակ է ուղարկել մեքսիկական «Կլուբ Ամերիկայի» դարպասը՝ տանելով առաջին հաղթանակն իտալացի Էնցո Մարեսկայի գլխավորությամբ:
Ընկերական հանդիպումներ
«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 2-1
Մոհամեդ Սալահ, 13, Ֆաբիո Կարվալյո 34, - Կայ Հավերց, 40
«Միլան» - «Ռեալ Մադրիդ»՝ 1-0
Սամուել Չուկվեզե, 55
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ Բետիս»՝ 3-2
Մարկուս Ռեշֆորդ, 18, Ամադ Դիալո, 24, Կազեմիրո, 31 - Իկեր Լոսադա, 15, Դիեգո Լյորենտե, 61
«Չելսի» - «Կլուբ Ամերիկա»՝ 3-0
Քրիստոֆեր Նկունկու, 2, Մարկ Գիու, 21, Նոնի Մադուեկե, 79


