Logo

«Լիվերպուլն» ընկերական խաղում 5 գոլ է խփել

11:49 / 21.07.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» հուլիսի 20-ին ընկերական հանդիպում է անցկացրել Անգլիայի երկրորդ լիգան` Չեմպիոնշիփը ներկայացնող «Սթոք Սիթիի» դեմ` հաղթելով 5-0 հաշվով։

Առնե Սլոթի գլխավորած թիմից հեթ-տրիկ է գրանցել Դարվին Նունյեսը, մեկական գոլով էլ աչքի են ընկել Ֆեդերիկո Կիեզան ու Ռիո Նգումոհան։

Անգլիայի չեմպիոնն այդ խաղից հետո շրջագայության է մեկնել Ասիա ու նախամրցաշրջանային հատվածում հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 26-ին Հոնկոնգում։ «Լիվերպուլի» մրցակիցը կլինի «Միլանը», հանդիպման մեկնարկը` Երևանի ժամանակով 15:30-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ