Անգլիական «Լիվերպուլը» Սինգապուրում ընկերական հանդիպում անցկացրեց «Լեսթերի» հետ և հաղթեց 4-0 հաշվով:
Աչքի ընկան ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը, անգլիացի կիսապաշտպան Բոբի Քլարկը, պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան և շոտլանդացի հարձակվող Բեն Դոակը:
Յուրգեն Կլոպի թիմը Սինգապուրում կմրցի նաև Մյունխենի «Բավարիայի» հետ: Այդ հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին:
Ընկերական հանդիպում
«Լիվերպուլ» - «Լեսթեր»՝ 4-0
Դարվին Նունյես, 30, Բոբի Քլարկ, 35, Դիոգու Ժոտա, 38, Բեն Դոակ, 64


