«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հայտարարություններ են արել առատ ձյան պատճառով Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի հանդիպման հնարավոր չեղարկման վերաբերյալ։
«Այսօր առավոտյան անվտանգության հանդիպում է տեղի ունեցել՝ գնահատելու եղանակը և ճանապարհորդության պայմանները «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ «Էնֆիլդում» կայանաալիք խաղի համար: Այս փուլում նախատեսվում է, որ հանդիպումը կանցնի սովորականի պես, և արվում է ամեն ինչ, որպեսզի այն կայանա։
Կեսօրին կլինի անվտանգության ևս մեկ հանդիպում՝ ընթացիկ պայմանները գնահատելու համար»,- նշված է «Լիվերպուլի» հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ի հարթակում (նախկինում՝ Twitter):
A safety meeting was held this morning to assess the weather and travel conditions for today’s fixture against Manchester United at Anfield.
— Liverpool FC (@LFC) January 5, 2025
At this stage the match is planned to go ahead as normal and every effort is being made to get the game on.
A further safety meeting…
«Այս փուլում «Լիվերպուլի» դեմ մեր հանդիպումը չեղարկելու կարիք չկա՝ չնայած հյուսիս-արևմուտքում ձյան առատ տեղումներին: Խնդրում ենք զգույշ եղեք, եթե ճանապարհ եք կտրելու` խաղին ներկա լինելու համար, մենք ձեզ կտեղեկացնենք վերջին զարգացումների մասին»,- նշված է «Մանչեսթեր Յունայթեդի» հայտարարությունում, որը հրապարակվել է X-ի հարթակում (նախկինում՝ Twitter):
Our match against Liverpool is set to still go ahead at this stage, despite snow and weather warnings in the North West today.
— Manchester United (@ManUtd) January 5, 2025
Take care if you are travelling to the game — we will update you with the latest developments.#MUFC || #LIVMUN https://t.co/gtKm7mz4SL
Խաղը պետք է մեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին և կայանալու դեպքում կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում: