Անգլիական «Լիվերպուլում» ու Ֆրանսիայի հավաքականում խաղացած պաշտպան Մամադու Սակոն տեղափոխվել է վրացական Քութայիսիի «Տորպեդո», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
34-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է ֆրանսիական «Մոնպելյեն», որտեղից հեռացել է 2023 թ. նոյեմբերին։ Սակոն 2013-17 թթ. հանդես է եկել «Լիվերպուլում» և 80 խաղում խփել է 3 գոլ։ Ֆուտբոլիստը նաև 2 գնդակ է մրցակիցների դարպասն ուղարկել Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրած 29 խաղում։
«Տորպեդոն» Վրաստանի ընթացիկ առաջնությունում 18 խաղից հետո վաստակել է 35 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։


