Logo

«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվեց Անգլիայի չեմպիոն

21:24 / 27.04.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն։

Մերսիսայդյան գրանդը Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում 5-1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։

Առնե Սլոթի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկան Լուիս Դիասը, Ալեքսիս Մաքալիսթերը, Կոդի Գակպոն ու Մոհամեդ Սալահը, իսկ մրցակցի պաշտպան Դեսթինի Ուդոգին գնդակն ուղարկեց սեփական դարպասը։

«Լիվերպուլը» միավորների քանակը հասցրեց 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Կարմիրներն» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվեցին «Մանչեսթեր Յունայթեդին» ու կիսում են ռեկորդը։ Հաշվարկում երրորդն «Արսենալն» է, որը երկրի չեմպիոն է դարձել 13 անգամ:

«Տոտենհեմն» ունի 37 միավոր և 16-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 34-րդ տուր

«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»` 5-1 (տեսանյութ)

Լուիս Դիաս, 16, Ալեքսիս Մաքալիսթեր, 24, Կոդի Գակպո, 34, Մոհամեդ Սալահ, 63, Դեսթինի Ուդոգի, 69 (ինքնագոլ) - Դոմինիկ Սոլանկե, 12

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ