«Լիվերպուլն» առաջիկա ամռանը պատրաստվում է թարմացնել հարձակման գիծը, գրում է Sky Sports-ը:
Մերսիսայդյան ակումբից, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանից հետո կհեռանա Դարվին Նունյեսը: «Կարմիրներն» արդեն սկսել են ուսումնասիրել այն հարձակվողներին, որոնք կարող են փոխարինել ուրուգվայցուն:
Կարճ անվանացանկում են Ալեքսանդր Իսակը «Նյուքասլից», Բրայան Մբեմոն «Բրենթֆորդից» ու Ժոաու Պեդրոն «Բրայթոնից»:
«Լիվերպուլը» կարող է հրաժեշտ տալ նաև հարձակման գծի այլ խաղացողների՝ Լուիս Դիասին, Դիոգու Ժոտային ու Ֆեդերիկո Կիեզային:


