Անգլիական «Լիվերպուլը» շուտով պայմանագիր կկնքի գերմանական «Լայպցիգի» հարձակողական ոճի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայի հետ:
Sky Sport-ի համաձայն՝ կողմերը վերջնական համաձայնության են հասել: Հունգարացին հուլիսի 3-ին կանցնի բուժզննում ու կդառնա «Լիվերպուլի» ֆուտբոլիստ: Գործարքի արժեքը կկազմի 70 միլիոն ֆունտ ստերլինգ:
Ավարտված մրցաշրջանում Սոբոսլայը «Լայպցիգի» կազմում անցկացրել էր 46 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:


