Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում մարտական ոչ-ոքի (2-2) գրանցեց «Ֆուլհեմի» հետ։
Մերսիսայդյան գրանդը 90+4-ին Կոդի Գակպոյի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, բայց տանտերերը 90+7-ին կարողացան խուսափել պարտությունից։
Գործող չեմպիոնը 34 միավորով չորրորդն է, «Ֆուլհեմը»` 28 միավորով 11-րդը։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր
«Ֆուլհեմ» - «Լիվերպուլ»` 2-2
Հարի Ուիլսոն, 17, Հարիսոն Ռիդ, 90+7 - Ֆլորիան Վիրց, 57, Կոդի Գակպո, 90+4
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


