Logo

«Լիվերպուլը» 90+8-ին բաց թողեց հաղթանակը մերսիսայդյան դերբիում

01:44 / 13.02.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղում կայացավ մերսիսայդյան հերթական դերբին, որը վերջինն էր «Գուդիսոն Պարկ» ստադիոնում: «Լիվերպուլն» ու «Էվերթոնը» գոլառատ ոչ-ոքի գրանցեցին` 2-2։

«Լիվերպուլը» մինչև խաղի վերջին վայրկյանները հաղթում էր, սակայն «Էվերթոնի» ավագ Ջեյմս Տառկովսկին փրկեց իր թիմին պարտությունից։

Հյուրերի վինգեր Մոհամեդ Սալահը գոլ խփեց և ասիստ կատարեց Ալեքսիս Մաքալիսթերին։ Եգիպտոսցին Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանի արտագնա խաղերում գոլային ներգրավվածության (գոլ, գոլային փոխանցում) ռեկորդ է սահմանել:

Առնե Սլոթի գլխավորած թիմը 57 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` երկրորդ տեղը զբաղեցնող «Արսենալին» գերազանցելով 7 միավորով։ «Էվերթոնը» 27 միավորով 15-րդն է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր

«Էվերթոն» - «Լիվերպուլ»` 2-2 (տեսանյութ)

Բետու, 11, Ջեյմս Տառկովսկի, 90+8 - Ալեքսիս Մաքալիսթեր, 16, Մոհամեդ Սալահ, 73

Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ