Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն առաջիկայում կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, հայտնում է Goal.com-ը:
«Լիվերպուլի» ղեկավարությունը բրազիլացուն առաջարկել է «2+1» ձևաչափով պայմանագիր: Ֆիրմինոյի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մերսիսայդցիների կազմում մասնակցել է 20 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 31-ամյա ֆուտբոլիստը չի ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի վերջնական հայտացուցակում և չի մասնակցի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը:


