Անգլիական «Լիվերպուլը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի հետ, հայտնում է Tribal Football-ը:
31-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Ակումբը մտադիր չէ հաջորդ ամառ անվճար բաց թողնել նրան:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆիրմինոն «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 21 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:
Բրազիլացին «Լիվերպուլում» ելույթ է ունենում 2015 թվականից և անցկացրած 348 խաղում դարձել է 107 գոլի և 78 գոլային փոխանցման հեղինակ:


