«Լիվերպուլը» մտադիր է մրցաշրջանի ավարտին վաճառել ակումբի հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, գրում է TEAMTalk-ը։
Մերսիսայդյան գրանդն ուրուգվայցի ֆուտբոլիստին փոխարինելու չորս տարբերակ է դիտարկում` Ալեքսանդր Իսակին («Նյուքասլ»), Օլի Ուոթքինսին («Ասթոն Վիլա»), Մարկուս Թյուրամին («Ինտեր») և Լիեմ Դելափին («Իփսվիչ Թաուն»)։
«Նյուքասլն» Իսակից կբաժանվի, եթե գործարքի համար վճարվի 150 միլիոն ֆունտ։ «Լիվերպուլի» համար նման տրանսֆեր իրականացնելը կարող է ֆինանսական լուրջ խնդիրներ ստեղծել։
Թյուրամն «Ինտերի» հետ 2028թ. հունիսի 30-ը ներառյալ պայմանագիր ունի։ Համաձայնագրով սահմանված է 85 միլիոն հրաժարագին։
25-ամյա Նունյեսը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2022թ. ամռանը, 135 խաղում խփել է 40 գոլ, կատարել 24 արդյունավետ փոխանցում։