Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3-3 հաշիվը գրանցեց «Լիդսի» դեմ խաղում:
Առնե Սլոթի թիմը 80-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3-2, սակայն ավելացված 6-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը:
«Լիվերպուլը» 23 միավորով 8-րդն է, «Լիդսը»` 15 միավորով 16-րդը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր
«Լիդս Յունայթեդ» - «Լիվերպուլ»` 3-3
Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 73 (11մ), Անտոն Ստոխ, 75, Աո Տանակա, 90+6 - Ուգո Էկիտիկե, 48, 50, Դոմենիկ Սոբոսլայ, 80
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


