Logo

«Լիվերպուլը» երկարաձգեց պայմանագրի ժամկետը Ռոբերտսոնի հետ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 24.08.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
երկարաձգեց պայմանագրի ժամկետն Ռոբերտսոնի հետ - «Լիվերպուլը» երկարաձգեց պայմանագրի ժամկետը Ռոբերտսոնի հետ

«Լիվերպուլն» ու թիմի ձախեզրային պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը նոր պայմանագիր են կնքել՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

«Երջանիկ եմ այստեղ: Ցանկանում եմ՝ հնարավորին չափ երկար մնալ ակումբում: Այստեղ ուրախ է ինձ ու իմ ընտանիքի համար»,- ասել է Ռոբերտսոնը:

Վերջերս «Լիվերպուլը» նոր պայմանագրեր է կնքել նաև Ալեքսանդր-Առնոլդի, Ֆաբինյոյի, Ալիսոն Բեկերի ու Վիրջիլ վան Դեյկի հետ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 65 մլն եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ