Logo

«Լիվերպուլը» ևս միացավ. չորս գրանդ ակումբ կպայքարի Գրինվուդի տրանսֆերի համար

19:32 / 01.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլը» ևս կփորձի ամռանը ֆրանսիական «Մարսելից» ձեռք բերել անգլիացի վինգեր Մեյսոն Գրինվուդի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է Fichajes-ը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան» և Թուրինի «Յուվենտուսը»:

«Լիվերպուլը», «Յուվենտուսը» և «Բավարիան» պատրաստ են 75 միլիոն եվրո առաջարկել նրա տրանսֆերի համար: «Բարսայի» համար այս գումարը շատ է, կատալոնական գրանդում հասկանում են, որ դժվար կլինի մրցակցել տրանսֆերի համար:

23-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 25 խաղի, խփել 15 գոլ և կատարել երեք ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ