Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Լիվերպուլը» տնային խաղում 3-1 հաշվով հաղթեց հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդին»։
Տանտերերից աչքի ընկան ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը, արգենտիացի կիսապաշտպան Ալեքսիս Մակալիսթերը և հոլանդացի Կոդի Գակպոն, իսկ հյուսիսիռլանդացի պաշտպան Քոնոր Բրեդլին գրավեց սեփական դարպասը։
Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը վաստակեց 70 միավոր և վերադարձավ մրցաշարային աղյուսակի առաջին տեղ։ Մերսիսայդյան ակումբը մոտակա հետապնդողներ Լոնդոնի «Արսենալից» առաջ է անցել երկու, իսկ «Մանչեսթեր Սիթիից»` երեք միավորով։ «Շեֆիլդը» 15 միավորով վերջին` 20-րդ տեղում է։
Պրեմիեր լիգա, 31-րդ տուր
«Լիվերպուլ» - «Շեֆիլդ Յունայթեդ»` 3-1
Դարվին Նունյես, 17, Ալեքսիս Մակալիսթեր, 76, Կոդի Գակպո, 90 - Քոնոր Բրեդլի, 58 (ինքագոլ)


