«Լիվերպուլը» 72 տարվա մեջ առաջին անգամ երեք անընդմեջ պարտություն է կրել առնվազն երեք գոլի տարբերությամբ։
Առնե Սլոթի թիմը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում 1:4 հաշվով զիջել է ՊՍՎ-ին։ Դրանից առաջ նրանք Պրեմիեր լիգայում պարտվել էին «Մանչեսթեր Սիթիին» (0:3) ու «Նոթինգհեմ Ֆորեսթին» (0:3)։
Այդ խաղերում «Լիվերպուլը» բաց է թողել 10 գնդակ և խփել ընդամենը մեկ գոլ։ 1953 թվականի դեկտեմբերից հետո առաջին անգամ մերսիսայդցիները բոլոր մրցաշարերում երեք խաղ անընդմեջ պարտվել են երեք կամ ավելի գնդակի տարբերությամբ։
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


