«Լիվերպուլի» ղեկավարությունը ծրագրում է «Պորտուի» հարձակվող Լուիս Դիասի միջոցով ուժեղացնել թիմի հարձակման գիծը։ Record-ի հաղորդմամբ՝ տրանսֆերով Յուրգեն Կլոպն է հետաքրքրված։
24-ամյա կիսապաշտպանն արդեն հունվարին կարող է տեղափոխվել ԱՊԼ։
Ընթացիկ մրցաշրջանում կոլումբացին «Պորտուի» կազմում մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 11 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 25 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, սակայն պորտուգալական գրանդը ծրագրում է նրա տրանսֆերի միջոցով 70 մլն եվրո վաստակել։
Դիասը «Պորտու» է տեղափոխվել 2019 թվականին։ Ավելի վաղ նա հանդես է եկել կոլումբական «Բարանկիլյա» և «Ատլետիկո Խունիոր» ակումբների կազմում։