«Լիվերպուլը» հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկի ծառայություններով, հայտնում է Bild-ը:
Գերմանական ակումբը բանակցում է ֆուտբոլիստի հետ գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելու շուրջ, սակայն կողմերն առայժմ չեն կարողանում համաձայնության հասնել:
«Լիվերպուլը» Շլոտերբեկի թեկնածությունը սկսել է դիտարկել Ջիովանի Լեոնիի վնասվածք ստանալուց հետո, չնայած նշվում է, որ գերմանացին դիտարկվում է նաև որպես Վիրջիլ վան Դեյկին երկարաժամկետ փոխարինող:
28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»: Կատալոնացիները փնտրում են ձախլիկ կենտրոնական պաշտպան և ամենաշատը հավանության են արժանացնում հենց «Բորուսիայի» ֆուտբոլիստի թեկնածությանը:
Բունդեսլիգայի և Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


