«Լիվերպուլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում ընդունեց «Լեսթերին» և առավելության հասավ 3-1 հաշվով:
6-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց գանացի հարձակվող Ջորդան Այուն, առաջին խաղակեսի ավելացված ժամանակի առաջին րոպեին հոլանդացի հարձակվող Քոդի Գակպոն խփեց պաատասխան գոլը: Երկրորդ խաղակեսի մեկնարկից երեք րոպե անց անգլիացի կիսապաշտպան Կյորտիս Ջոնսը հաշվի մեջ առաջ մղեց Արնե Սլոթի թիմին, իսկ 82-րդ րոպեին Գակպոյի ասիստից հետո խաղի վերջակետը դրեց եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը:
«Լիվերպուլը» 17 խաղից հետո 42 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, մեկ հանդիպում ավելի անցկացրած և երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Չելսիին» գերազանցում է 7 միավորով: «Լեսթերը» 18 խաղից հետո 14 միավորով 18-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր
«Լիվերպուլ» - «Լեսթեր»` 3-1
Քոդի Գակպո, 45+1, Կյորտիս Ջոնս, 49, Մոհամեդ Սալահ, 82 - Ջորդան Այու, 6