Logo

«Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

18:58 / 31.03.2024Ֆուտբոլ
null

Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» տանը 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ։

Հյուրերն արդեն երկրորդ րոպեին անգլիացի հարձակվող Դանի Ուելբեքի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն հետագայում Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու հաղթանակ տարավ. աչքի ընկան վինգերներ, կոլումբացի Լուիս Դիասն ու եգիպտոսցի Մոհամեդ Սալահը։

«Լիվերպուլը» վաստակեց 67 միավոր, շրջանցեց երկրորդ տեղ նահանջած Լոնդոնի «Արսենալին» և գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Երրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթին» ունի 63 միավոր։

Հիշեցնենք, որ քիչ անց` Երևանի ժամանակով 19:30-ից սկսած, «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» մրցելու են միմյանց դեմ։ Հանդիպումը կլինի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում։

Պրեմիեր լիգա, 30-րդ տուր

«Լիվերպուլ» - «Բրայթոն»` 2-1

Լուիս Դիաս, 27, Մոհամեդ Սալահ, 65 - Դանի Վելբեք, 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ