Անգլիական «Լիվերպուլն» ընկերական հանդիպում անցկացրեց գերմանական «Կարլսրուեի» հետ և կամային հաղթանակի հասավ 4-2 հաշվով:
Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմում ավելացված ժամանակի մեկ րոպեում դուբլ գրանցեց պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան: Մեկական գոլ խփեցին հարձակվողներ, ուրուգվայցի Դարվին Նույնյեսը և հոլանդացի Կոդի Գակպոն:
Ընկերական հանդիպում
«Կարլսրուե» (Գերմանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 2-4 (տեսանյութ)
Լարս Շտինդլ, 39, Սեբաստյան Յանգ, 50 - Դարվին Նույնյես, 3, Կոդի Գակպո, 69, Դիոգու Ժոտա, 90+2, 90+3