Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Լիվերպուլն» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում 1-1 հաշվով ավարտեց «Սանդեռլենդի» դեմ խաղը։
Մերսիսայդյան գրանդը 67-րդ րոպեին բաց թողած գոլի պատճառով պարտվում էր, բայց խաղավերջում մրցակցի ինքնագոլի շնորհիվ ոչ-ոքի կորզեց։
«Չելսին» հյուրընկալվելիս 1-3 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Լիդսից»։
«Չելսին» 24 միավորով չորրորդ տեղում է, «Սանդեռլենդը»` 23 միավորով 6-րդ, «Լիվերպուլը»` 22 միավորով 8-րդ, իսկ «Լիդսը»` 14 միավորով 17-րդ։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր
«Լիվերպուլ» - «Սանդեռլենդ»` 1-1
Նորդի Մուկիելե, 81 (ինքնագոլ) - Կեմսդին Թալբի, 67
«Լիդս» - «Չելսի»` 3-1
Յակա Բիյոլ, 6, Աո Տանակա, 43, Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 72 - Պեդրու Նետու, 50
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


