Logo

«Լիվերպուլը» մարզիչ է փնտրում LinkedIn-ի հայտարարության միջոցով

19:58 / 22.05.2024Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» ստանդարտ իրավիճակների մարզիչ է փնտրում LinkedIn-ի հայտարարության միջոցով։

Daily Mail-ը գրում է, որ սա հազվադեպ երևույթ է, քանի որ ֆուտբոլում մեծամասամբ ակումբները բարձրակարգ մասնագետներին չեն փնտրում թափուր աշխատատեղերի կայքերում։

«Մենք փնտրում ենք ՈՒԵՖԱ-ի A արտոնագիր ունեցող մարզչի՝ մեր առաջին թիմին միանալու համար` որպես ստանդարտ իրավիճակների մասնագետ։ Այդ հաստիքում դուք լինելու եք տակտիկական մասնագետ, որը պատասխանատվություն է կրելու թիմի արդյունավետության համար  բոլոր ստանդարտ իրավիճակներում։ Սա պահանջում է մանրակրկիտ վերլուծություն, մեթոդական պլանավորում և մարտավարություններ ուսուցանելու մասնագիտական կարողություն, որը վերաբերվում է ինչպես մրցակցի, այնպես էլ սեփական տուգանային հրապարակում ստանդարտ իրավիճակների ժամանակ»,- նշված է մերսիսայդյան ակումբի հայտարարության մեջ։

Ակումբը թեկնածուներից պահանջում է նաև աշխատանքի հաջողված փորձ։ «Լիվերպուլը» ցանկանում է նաև, որ ապագա մասնագետն ունենա էական գիտելիքներ ֆուտբոլի տեխնիկական և տակտիկական ըմբռնման հարցում, ինչպես նաև տիրապետի անգլիական Պրեմիեր լիգայի ու Եվրոպական ֆուտբոլի ժամանակակից միտումներին։

«Լիվերպուլը» խոստանում է աշխատողին վճարել մրցունակ աշխատավարձ։ Մարզչին կտրամադրվի տարեկան 25 օր արձակուրդ, ինչպես նաև հավելյալ ազատ օրեր պետական ​​տոների ժամանակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա