Logo

«Լիվերպուլը» մտադիր է մոտակա օրերին համաձայնության հասնել Վերների տեղափոխության շուրջ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 29.05.2020ՍՊՈՐՏ
https   images.saymedia content.com .image MTcyODY3NDAyMTA5ODg3Njg2 fc bayern muenchen v rb leipzig bundesliga 1 scaled - «Լիվերպուլը» մտադիր է մոտակա օրերին համաձայնության հասնել Վերների տեղափոխության շուրջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:16

-

-

«Լիվերպուլը» շարունակում է աշխատել «Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերների տեղափոխությունն իրականացնելու ուղղությամբ: Բանակցությունները դրական ընթացք ունեն: Մերսիսայդյան ակումբը մտադիր է առաջիկա օրերին համաձայնության հասնել գործարքի շուրջ: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է լրագրող Նիկոլո Սկիրան:

Գերմանացի ֆուտբոլիստը վճռական է տրամադրված առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբային գրանցումը փոխելու հարցում: «Լիվերպուլ» տեղափոխվելու տարբերակն առաջնային է մնում նրա համար:

Վերները 2016 թվականից է հանդես գալիս «Լեյպցիգում»: Նա ավելի վաղ 3 տարի պաշտպանել է «Շտուտգարտի» մարզական պատիվը: Խաղացողի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 64 մլն եվրո:

Հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Գերմանիայի Բունդեսլիգայի 28, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 8 և Գերմանիայի գավաթի խաղարկության 3 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 30 գոլ ու 12 արդյունավետ փոխանցում:

Տիմո Վերները «Բարսելոնայի» պահուստային տարբերակն է, եթե Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը ձախողվի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ