«Լիվերպուլը» կազմել է այն հարձակվողների ցուցակը, որոնց կարող է պայմանագիր առաջարկել այս ամռանը, հայտնում է Daily Mail-ը:
Մերսիսայդցիները հետաքրքրություն են ցուցաբերում Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» Հյուգո Էկիտիկեի, «Լայպցիգից» Բենյամին Շեշկոյի և «Աթլետիկոյից» Խուլիան Ալվարեսի նկատմամբ։
Ակումբն արդեն հաստատել է «Բայերից» Ժերեմի Ֆրիմպոնգի տրանսֆերը, իսկ Ֆլորիան Վիրցի համար պայքարում առաջատար է։ Նրանցից բացի, «Բորնմութի» պաշտպան Միլոշ Կերկեսը նույնպես կարող է համալրել «Լիվերպուլի» կազմը գալիք ամռանը։
Մերսիսայդյան ակումբն ավարտված մրցաշրջանում հաղթեց Պրեմիեր լիգան՝ ռեկորդային 20-րդ անգամ նվաճելով երկրի չեմպիոնական տիտղոսը։