Logo

Daily Mail. «Լիվերպուլը» հարձակվողի փնտրտուքի մեջ է

18:44 / 29.05.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» կազմել է այն հարձակվողների ցուցակը, որոնց կարող է պայմանագիր առաջարկել այս ամռանը, հայտնում է Daily Mail-ը:

Մերսիսայդցիները հետաքրքրություն են ցուցաբերում Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» Հյուգո Էկիտիկեի, «Լայպցիգից» Բենյամին Շեշկոյի և «Աթլետիկոյից» Խուլիան Ալվարեսի նկատմամբ։

Ակումբն արդեն հաստատել է «Բայերից» Ժերեմի Ֆրիմպոնգի տրանսֆերը, իսկ Ֆլորիան Վիրցի համար պայքարում առաջատար է։ Նրանցից բացի, «Բորնմութի» պաշտպան Միլոշ Կերկեսը նույնպես կարող է համալրել «Լիվերպուլի» կազմը գալիք ամռանը։

Մերսիսայդյան ակումբն ավարտված մրցաշրջանում հաղթեց Պրեմիեր լիգան՝ ռեկորդային 20-րդ անգամ նվաճելով երկրի չեմպիոնական տիտղոսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ