Logo

Աղբյուր. «Լիվերպուլը» նույնպես միացավ Վիրցի համար պայքարին

18:53 / 15.05.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլը» բանակցություններ է սկսել Լևերկուզենի «Բայերի» աստղ Ֆլորիան Վիրցի հնարավոր տրանսֆերի շուրջ, հայտնում է CaughtOffside-ը։

Մերսիսայդյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 120 միլիոն եվրո:

Անգլիայի նորընծա չեմպիոնը դեռևս պաշտոնական առաջարկ չի կատարել, բայց լավատեսորեն է տրամադրված:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիրցն իր ընտանիքի անդամների հետ Մանչեսթերում բանակցել է «Սիթիի» ներկայացուցիչների հետ: «Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամեն գնով ցանկանում է իր թիմում տեսնել տաղանդավոր գերմանացուն, որին համարում է Կևին Դե Բրույնեին արժանի փոխարինող:

«Բավարիան» չի հանձնվում տրանսֆերի համար պայքարում, բայց դժվար թե կարողանա վճարել նույնիսկ 100 միլիոն եվրո:

Sky Sports. «Բայերն» ու «Ման. Սիթին» համաձայնության են հասել Վիրցի տրանսֆերի հարցում

Kicker. «Բայերը» նախընտրում է Վիրցին տեսնել «Ման. Սիթիում», ոչ թե «Բավարիայում»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ