Logo

«Լիվերպուլը» պատմական ռեկորդ է գրանցել

10:15 / 07.02.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» դարձել է Անգլիայի Լիգայի գավաթի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած թիմը, հայտնում է Opta-ն:

Մերսիսայդցիները մրցաշարի պատմության մեջ խփած գոլերի քանակը հասցրել են 521-ի:

Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Առնե Սլոթի թիմը 4-0 հաշվով հաղթել է «Տոտենհեմին», որն առավելության էր հասել դիմակայության առաջին մրցավեճում (1-0):

«Ուեմբլի» ստադիոնում կայանալիք եզրափակիչում «Կարմիրները» կհանդիպեն «Նյուքասլին», որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել Լոնդոնի «Արսենալին»:

«Լիվերպուլն» Անգլիայի Լիգայի գործող ու ռեկորդային գավաթակիրն է (10 գավաթ): Նախորդ մրցաշրջանի եզրափակիչում մերսիսայդցիներն առավելության էին հասել «Չելսիի» դեմ մրցավեճում (1-0):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ